Ինչպես պաշտպանել օրգանիզմը մրսածությունից
LifeShabat.am-ը գրում է.
Ժամանակակից գիտությանը լավ հայտի են մարդու իմունային համակարգի յուրահատկությունները: Օրգանիզմի բջիջների սինթեզն ու նորմալ աշխատանքը (հենց սա է օրգանիզմում պատասխանատու ինֆեկցիաների դեմ պայքարի համար) անհնար է, եթե մենք չեն օգտագործում բավարար քանակությամբ ջուր, կենդանական և բուսական ծագման սպիտակուցներ, վիտամին A, C և E, ցինկ, երկաթ, ինչպես նաև բիֆիդո և լակտոբակտերիաներ ու ֆիտոնցիդներ: Սպիտակուցի լավագույն աղբյուր են հանդիսանում միսը, ձուկը, ձուն:
Օգտակար ճարպեր կան արևածաղիկի, ընկուզեղենի, ձկան, ավոկադոյի և ձիթապղտի մեջ: Բոլոր անհրաժեշտ վիտամինները իմունային համակարգը կարող է ստանալ ցիտրուսային մրգերից, բուլղարական պղպեղից, կաղամբից, մասուրից, գազարից, ընկուզեղենից, բուսակայն յուղից և հատիկային բույսերից: Միկրոէլեմենտներով հարուստ են ծովամթերքները, հատիկային բույսերը, ընկուզեղենը, միսը և մուգ կանաչ գույն ունեցող բանջարեղենները, իսկ լատո և բիֆիդոբակտերիաներով՝ կեֆիրը, յոգուրտը: Ֆիտոնցիդներ պարունակում են միայն սոխը և սխտորը, կաղամբը, բողկը, ճակնդեղը և նեխուրը: