Գերմանացի նկարչուհու ապշեցնող արվեստը. որպես կտավ է ծառայում մարդկային մարմինը (լուսանկարներ)
LifeShabat.am-ը գրում է.
Գերմանացի նկարչուհի Գեսինե Մարվեդելը օգտագործում է մարդու մարմինը որպես կտավ, թեև դա ամենաբարդ կտավներից է նկարչի համար. այն շնչում է, քրտնում և շարժվում:
Նրա վրձինը մոդելներին վերածում է այնպիսի հրաշալի կարապների կամ դելֆինների, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է այդ ամենը նկարվել մարդկանց վրա։
Գեսինեն բացատրում է, որ իրեն դուր է գալիս, երբ մարմնի վրա արված նկարչությունը օգնում է մարդկանց կրկին բացահայտել իրենց գեղեցկությունը։
















