Մարգարիտա Գասպարյան. «Այժմ ինձ շատ ավելի վստահ եմ զգում և ցանկանում եմ շարունակել առաջադիմել»
ՍպորտWTA-ի մամուլի ծառայությունը հարցազրույց է հրապարակել Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենսիստուհի 21-ամյա Մարգարիտա Գասպարյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազույցում Գասպարյանը պատմել է, որ մարզիչի փոփոխությունից հետո դրական փոփոխություններ են եղել նաեւ իր խաղում: Ներկայումս հայազգի թենիսիստուհու մարզիչը Ելենա Մակարովան է: Նա ընդգծել է, որ նախկինում խաղահրապարկում շատ սխալներ էի թույլ տալիս: Խնդիրներից մեկն էլ արագության բացակայությունն էր:
«Սխալներից մեկն էլ սեփական ուժերի նկատմամբ հավատի պակաս էր: Այժմ ինձ շատ ավելի վստահ եմ զգում և ցանկանում եմ շարունակել առաջադիմել»,-ասել է Մ. Գասպարյանը:
Թենիսիստուհին կանանց մենախաղի համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը:.