Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Մակրոննմ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը


Փաշինյանը Բիշքեկ չգնաց, Ալիևը՝ Գրանադա, բայց երկուսն էլ կգնան Բրյուսե՞լ, թե՞... Մոսկվա

Վերլուծություն

Վերջին օրերի ու նաև ընթացիկ զարգացումները հետաքրքրական են թե՛ առանձինառանձին, թե՛ ընդհանրության մեջ դիտարկելիս: Պարզապես իրականությունն է չափից ավելի ողբերգական և աղետային, որքան էլ արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության համար ոչ մի ողբերգական բան չի եղել, առավել ևս՝ ամենևին էլ աղետ չէ Արցախի կործանումը՝ որպես իրենց պաշտոնավարման «առաջին հնգամյակի» շառաչուն և ծանրագույն հետևանք: Վերադառնանք զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնեց Գրանադա (հոկտեմբերի 5-ին): Ենթադրվում էր, թե այնտեղ հնգակողմ հայտարարություն կընդունվի, բայց հայտարարությունը եղավ քառակողմ՝ առանց Ալիևի:

Այդ հայտարարությունը հռչակվեց նրանով, որ Փաշինյանը ևս մեկ անգամ, այս դեպքում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ստորագրած թղթով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այդ թվում՝ «անկլավները», այդ թվում՝ Արցախը, մնացածն էլ՝ ինքը գիտե: Սա, բնականաբար, մեծ վրդովմունքով ընդունվեց, գոնե՝ սոցցանցային ու լրատվա-վերլուծական հարթակներում: Այնպես, որ շատերն ուշադրություն էլ չդարձրեցին, որ նույն քառակողմ հայտարարության մեջ խոսվում է հետևյալի մասին, օրինակ. «Նրանք (ստորագրողներն, էլի) համաձայնել են Հայաստանին հավել յալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»:

Փաշինյանը նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպեց, ու մի համատեղ հայտարարություն էլ այդ հանդիպումից հետո եղավ: Էլի կան ձևակերպումներ, որ հետագայում Հայաստանի որևէ իշխանություն կարող է օգտագործել: Կարող է: Հիմա, երբ այս իշխանությունը կործանել է Արցախը, և կործանման ահռելի սպառնալիքն ուղղակիորեն կախված է Հայաստանի պետականության գլխին, ինչպես ասվում է, շատերի աչքին ոչինչ չի գալիս: Բայց... հետո... մեկ էլ տեսար... Շարունակենք. նախօրեին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը: Այն խիստ ծավալուն է՝ լրագրային հրապարակման մեջ ներկայացնելու համար, բայց, վստահաբար, շատերը հասցրել են որոշակիորեն ծանոթանալ: Նշենք, որ բանաձևը, ընդհանուր առմամբ, կարելի է հայանպաստ համարել, ավելի ստույգ՝ օբյեկտիվ, քանի որ մի շարք պահանջներ են դրվում Ադրբեջանի առաջ, որքան էլ որ դրանք, այսպես ասենք, պատժամիջոցային կամ հարկադրական բնույթ չունեն:

Հասկանալի է, իհարկե, որ եվրոպական կամ նույնիսկ միջազգային կառույցներում, այսպես ասած, «հետողորմյա» հայանպաստ ձևակերպումները կամ բանաձևերը, հենց, օրինակ՝ ԵԽԽՎ նշված բանաձևը ընդունելու վրա Փաշինյանի իշխանության ազդեցությունը կա՛մ չնչին է, կա՛մ խիստ նվազագույն: Պարզ է նաև, որ Արցախի շրջափակման վրա աչք փակելու, Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո «քաղաքակիրթ Արևմուտքն» իր տարածաշրջանային շահերից ելնելով փորձում է Հայաստանին «մխիթարել» նմանօրինակ «թղթե շերեփներով»: Անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին են երբեմն-երբեմն առանձին հայտարարություններ հնչում:

Մինչդեռ, իրատեսներին ակնհայտ է, որ նախ՝ Ալիևի հանցավոր, ահաբեկչական, հակամարդկային ու հակահայ ռեժիմը ամենևին էլ «վատ չի զգում» նման բանաձևերից: Ինչևէ, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հուսով է, որ օրերս Բրյուսելում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում: Այսպես ասած՝ հանդիպեցնել նրանց: Ռուսաստանի մասին: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների: Փաշինյանը վերջին հարցազրույցում ջանք չէր խնայում՝ ցույց տալու համար (չեղած լսարանի՞ն, Լավրովի՞ն, ո՞ւմ), թե ինչ լավ, ինչ ջերմ հարաբերություններ ունի, օրինակ՝ Պուտինի հետ: Այդ հարաբերությունները, պարզվեց, այնքան «ջերմ» են, որ Փաշինյանը այս օրերին որոշեց Բիշքեկ չմեկնել՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Դրանից առագորեն որոշեց օգտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ցուցադրական սրտնեղելով, թե, ինչ է, շատ կարևոր գործե՞ր ուներ, որ չի եկել: Ապա սկսեց շողոքորթել Ռուսաստանի նախագահ Պուտինին, բարձր գնահատել Ռուսաստանի դերը և այդպես շարունակ:

Ի դեպ, եթե Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ Ալիևի՝ Գրանադա չգալն ու հայտարարություն չստորագրելը թույլ է տալիս կասկածել, որ նա իրականում խաղաղություն է ուզում, ապա Ալիևն էլ «աբառոտկա ֆռաց» Փաշինյանի՝ Բիշքեկ չմեկնելու վրա՝ հակադարձելով ուղղակիորեն նույն ֆրազներով, որ նրա չգալը խոսում է այն մասին, որ խաղաղություն չի ուզում: Իսկ երեկ արդեն այս պատմության «թելերը» կամ «պարանները» Բիշքեկում որոշեց ձգել Վլադիմիր Պուտինն անձամբ: Հասկանալի է, Պուտինը «կպավ» Արևմուտքին, որը «ձգտում է խաթարել Ռուսաստանի և դաշնակից-գործընկերների հարաբերությունները», ապա հայտարարեց. «Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին (հարաբերությունների կարգավորման)։

Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակարդակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»: Ստացվում է, որ Ալիևը Գրանադա չգնաց, Փաշինյանը՝ Բիշքեկ: Բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսով ավելի շուտ Մոսկվայում հանդիպեն, քան թե Բրյուսելում: Դժվար է միարժեքորեն պնդել, բայց... շատ հնարավոր է: Ավելի ճիշտ՝ նման է դրան...

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոննմ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Կարո՞ղ է՝ Նիկոլը Սյունիքն էլ տա, Թրամփն էլ գա Հայաստան. Նիկոլի երեսպաշտությունն էս է Այս գույնզգույն ձկներով ակվարիումը Համալիրն է՝ այնտեղ հավաքված մեկուսացված եվրոպացիներով. Աշոտյան Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործԱշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանԻրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»
Ամենադիտված