Ռուսաստանը Սիրիայում հրադադարի ծրագիր է առաջարկել ԱՄՆ-ին
ՄիջազգայինTert.am-ը գրում է .
Ռուսաստանը ԱՄՆ-ին Սիրիայում հրադադարի ծրագիր է առաջարկել: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:
«Մենք Վաշինգտոնին բացարձակ հստակ ծրագիր ենք առաջարկել, որի վրա նրանք այժմ աշխատում են»,- ասել է Լավրովը` ընդգծելով, որ չի կարող մանրամասներ բացահայտել, սակայն նշել է, որ այդ ծրագիրը չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անհապաղ հեռացումը պաշտոնից:
Լավրովը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը շուտով կքննարկի այդ ծրագիրը, որը բավականին պարզ կետեր է պարունակում: