Մարմինն ամբողջությամբ այրված Սերգեյի չքայլող մայրը մնացել է միայնակ․ ընտանիքը օգնության կարիք ունի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերգեյ Գրիգորյանը, որը 2020 թվականին ընտանիքի հետ Շուշիից տեղափոխվել էին Ստեփանակերտ, չարաբաստիկ պայթյունի օրը եղել է դեպքի վայրում, որի հետեւանքով մարմինն ամբողջությամբ այրվել է։
Սերգեյի ընկերը՝ Արթուր Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերն այժմ գտնվում է Միքայելյան հիվանդանոցում, դինամիկա կա, կյանքին վտանգ չի սպառնում, սակայն երկարատև բուժում է սպասվում։
Մեր զրուցակցի խոսքով՝ Սերգեյի մայրն այժմ Գյումրիում է, կացարան են տրամադրել․
«Մայրն այլ հիվանդություն ունի, չի կարողանում քայլել։ Դուրս գալուց հետո իրենք ֆինանսական օգնության կարիք կունենան։ Հիմա հիվանդանոցն ամեն ինչով ապահովում է։
Արթուրը նշեց, որ ընկերը միայն մորն ունի կողքին, եւ մեկ քույր․ «Այլ հարազատները հետաքրքիր չեն։ Չեն էլ եկել տեսակցության»։
Նշենք, որ Սերգեյը զինծառայող էր, դիրքերից իջել էր, որ վառելիք վերցներ, գային Հայաստան։