Փարաքարում համաճարակ է սկսվել. պատճառը հայտնի է
ՀասարակությունԵրեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Փարաքար վարչական շրջանի Կարեն Դեմիրճյան և Ֆրանց Վերֆել փողոցների խաչմերուկում «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից տրված սխալ տեղեկատվության արդյունքում Փարաքար գյուղի բնակիչները ջրագծի աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասել են «Զվարթնոց» օդանավակայանի համար տեղադրված կեղտաջրերի հեռացման խողովակի մի հատված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները փորձել են իրենց ուժերով լուծել շատ կարևոր ջրագծի հարցը և «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպել են աշխատակիցներից մի քանիսին և տեղեկացրել, որ իրենք տրակտորով փորման աշխատանքներ են կատարելու, և որպեսզի սխալ հատված չփորեն, քանի որ գյուղացիները տեղեկացված էին, որ այդ հատվածով կոյուղատար ու ջրագիծ է անցնում, «Զվարթնոցից» խնդրել էին իմանալ՝ արդյո՞ք օդանավակայանի կոյուղատարերը իրենց կողմից փորման աշխատանքներ կատարելու հատվածում են:
«Զվարթնոցից» հայտնել են, որ գյուղացիները կարող են հանգիստ իրենց գործը անել: Ու մարդիկ, սեփական միջոցներով, սկսել են աշխատանքներ կատարել: Պարզվել է, որ «Զվարթնոցի» հայտնած տեղեկությունը սխալ է, և գյուղացիները վնասել են «Զվարթնոց» օդանավակայանի կողմից օգտագործվող կեղտաջրերի կոյուղատարը:Ժամերի ընթացքում վնասված կոյուղատարից դուրս եկած կեղտաջրերը ողողել են ողջ տարածքը:Մի քանի տոննա կեղտաջրերը անխնա հոսում էին՝ լցվելով բնակիչների տներն ու այգիները:Իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու պատճառով, բնակիչները դեպքի մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին և Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:
Ավելին՝ այստեղ