Բրյուսելյան կաղամբը նպաստում է հղիանալուն
LifeԲրյուսելյան կաղամբն օգնում է հղիանալ: Այդ մասին հայտնում է սննդաբան Նիմա Սավիդսը: Մասանավորապես, կաղամբի գաղտնիքը դրանում առկա ֆոլաթթուն է: Իսկ այն կարեւոր է կանանց ու տղամարդկանց սերնդատվության ցուցանիշի բարձրացման համար, ու նվազեցնում է վիժման ու ի ծնե արատների ռիսկը:
Բրյուսելյան կաղամբը հարուստ է վիտամիններով, որոնք ավելացնում են սպերմատոզոիդների թիվը, արգանդին հասցնում են սնուցող նյութեր, ինչն ավելացնում է ապագա երեխայի պահպանության շանսերը: Բացի այդ կաղամբում պարունակվում է դինոդոլիլմեթան ֆիտոմիացությունը: Այն օգնում է կնոջ մարմնին ճիշտ բաղադրությամբ էսթրոգեն ընտրել, հաղորդում է MedDaily.ru-ն:
Իրականում, այն միանում է էսթրոգենին, որն արտաքին աղբյուրներից է ստացվում: Դրանց թվին են պատկանում պեստիցիդներն ու հորմոնները, որոնք պարունակվում են մսում կամ կաթնամթերքում: Սա օգնում է օրգանիզմին ազատվել էսթրոգենի ավելցուկից, ինչն էլ բարձրացնում է սերնդատվության մակարդակը: Բացի այդ, բանջարեղենը նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը եւ ունի հակաբորբոքիչ հատկություններ: