«Մրսած» գողերը կոտրել են բնակարանի դուռը, ապամոնտաժել ու գողացել ջրատաքացուցիչը
Ուշադրության կենտրոնումՓետրվարի 8-ին, ժամը 15.20-ին, մի կին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ օգտվելով իր բացակայությունից՝ մուտքի դուռը կոտրելով, իր տնից ապամոնտաժել եւ գողացել են ջրատաքացուցիչ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 23-ամյա Արամ Գ.-ն եւ 23-ամյա Ռադիկ Ռ.-ն ցուցմունքներ են տվել, որ նշված գողությունն իրենք են կատարել:
Արամ Գ.-ն եւ Ռադիկ Ռ.-ն կալանավորված են:
Քննությունը շարունակվում է: