Ցավալի է, որ պատերազմող բանակի հրամանատարին փորձում են վարկաբեկել՝ մտնելով նրա ընտանիք
ՀասարակությունՊաշտպանության նախարար Սերան Օհանյանը հաստատեց, որ դիմել է գլխավոր դատախազին՝ իր ընտանիքի վերաբերյալ մամուլում զրպարտություններ տարածելու հարցով:
Նախ ցավալի է, որ պատերազմող բանակի հրամանատարին փորձում են վարկաբեկել՝ մտնելով նրա ընտանիք, մյուս կողմից պետք է լինեն չգրված օրենքնր, որոնք լրատվական դաշտի գործիքներն ու քաղաքական գործիչները պարտավոր են պահպանել: Կարելի է քննադատել մարդու գործունեությունը, կարելի է սեփական պատկերացումնեըր ներկայացնելով փորձել ընդդիմանալ ցանկացածին, բայց չի կարելի մտնել որևէ մեկի անձնկան կյանք, քանզի յուրաքանչյուր մարդու անձնական կյանքն իր սեփական ամրոցն է, որի գրավմամբ մեծ հաշվով դու որևէ խնդիր չես լուծում:
Երբ քաղաքական գործընթացները իջնում են այս մակարդակի, քաղաքականությունը կորցնում է իր արժեքը, և եթե ոմանք գիտակցաբար փորձում են արժեզրկել մեր ազգային արժեքներն ու քաղաքական գործընթացները, ապա պետք է այդ մարդկանց դեմ պայքարել օրենքի ամբողջ խստությամբ՝ դուրս շպրտելով նրանց հասարակական-քաղաքական կյանքից:
Ինքս բազմիցս քննադատել ու քննադատելու եմ այն երևույթներն ու անձանց, ովքեր իմ տեսանկյունից խոչընդոտում են մեր պետության զարգացմանը կամ թերանում սեփական պարտականությունների կատարման ընթացքում, բայց երբեք ինձ թույլ չեմ տվել ու թույլ չեմ տալու մտնել այդ մարդկանց անձնական կյանք, սա անթույլտատերլի է:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Հարությունյանը: