«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ


«Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ»

Մամուլ

Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահը համաձայնել էր մասնակցել, ապա, երբ պարզվեց, որ երբ Գերմանիան և Ֆրանսիան դեմ են եղել Թուրքիայի՝ այդ ձևաչափով հանդիպմանը մասնակցելուն, Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերհիշելով այս հանգամանքը, հավելում է. «Եթե ադրբեջանական կողմի պատճառով հանդիպումը տեղի չէր ունենալու, ինձ համար անընդունելի ու զարմանալի էր պաշտոնական Երևանի ջանադրաբար մասնակցությունը և Հռոմի պապից կաթոլիկ երևալու մոլուցքը: Գնաց, ստորագրեց, ինչ-որ պարտավորություններ վերցրեց իր վրա, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քկմ-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ այդ տարածքի մեջ մտնում են ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին գոյություն ունեցող ադրբեջանական երեք անկլավը, որոնք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերացվել էին, ինչպես նաև նույն ժամանակ մենք էինք կորցրել մեր Արծվաշեն անկլավը:

 Ստորագրված թուղթն առ ոչինչ է, քանի որ Բաքվի բռնապետի ստորագրությունը դրա տակ չկա, բայց նաև պարտավորություն է այն երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ-ի առումով, որոնք Նիկոլի հետ այս հանդիպումը կազմակերպել էին: Նիկոլն արեց այն, ինչի մասին խոսում էր մի քանի ամիս: 2023 թ.-ի մայիսին կայացած իր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ այդ 86,6 հազար քկմ-ի մեջ մտնո՞ւմ են նաև, այսպես կոչված, անկլավները, շատ պարզ ասաց՝ այո: Այստեղից ծագում է երկու հարց՝ ի՞նչ է նշանակում անկլավների հարց չենք քննարկել, միտք, որն արտաբերեց Արայիկ Հարությունյան անուն- ազգանունով անձը (վարչապետի աշխատակազմի ղեկավար-խմբ.)՝ հավելելով, որ «չվախենաք, մենք հաղթանակ ենք տարել»:

Համոզված եմ, որ ինքն էլ չի հավատում իր գրածին: Իր այդ մանիպուլ յատիվ գրառմանը, ապատեղեկատվությանը հավատում են նիկոլականները:Ադրբեջանի նախագահը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզ նշել է, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «ադրբեջանական ութ բնակավայրից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ են անցնում Երևանը Վայոց ձորին ու Սյունիքին կապող ավտոճանապարհները, ինչպես նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհներից մեկը: Արայիկ Հարությունյանն ինչպե՞ս է մեկնաբանում Ալիև-Միշել հեռախոսազրույցը»,- նշում է Համբարյանը:

Ընդգծում է, որ նույն կոնտեքստում հաջորդ հարցը հետևյալն է՝ իսկ Ադրբեջանը համաձայնե՞լ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Նիկոլ Փաշինյանը վազում է Գրանադա, ստորագրում է թղթի տակ, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց պաշտոնական Բաքուն, որքան հասկանում ենք, որևէ նպատակ չունի ճանաչելու Հայաստանը 29,8 հազար քկմ տարածքով: Ադրբեջանը երբեք դուրս չի բերի իր զորքերը Արծվաշենից, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից հետո չորս անգամ Հայաստանի վրա հարձակման հետևանքով գրավված տարածքներից: Դա Սոթք-Խոզնավար, Սև լճի, Ջերմուկի, Տեղ ու Ներքին Հանդ գյուղերի հատվածներն են ու այլ տարածքները: Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանից գրավել է մոտ 250-ից 300 քկմ տարածք: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ՝ պարտավորություն ստանձնելով Ադրբեջանի հանդեպ, բայց դրա դիմաց մենք ոչինչ չենք ստացել: Ադրբեջանի նախագահը փաստաթուղթ չի ստորագրել և պարտավորություն չի ստանձնել դուրս բերել զորքերը Հայաստանի՝ իր կողմից օկուպացված տարածքներից»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաթղթերի մասով շատ է խոսվում, որ Ադրբեջանն անգամ գրավոր ստանձնած իր պարտավորությունները կարող է չկատարել, որպես օրինակ բերվում է նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: «Այստեղ հետևյալ խնդիրը կա՝ Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դավադրաբար, փաստաթղթի դրույթները կոպտորեն խախտելով, հակահայկական քայլեր են ձեռնարկել: Այո, շատ դեպքերում մեղադրում ենք ռուս խաղաղապահներին անգործության համար, բայց երբ Փաշինյանն Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, այդ դրույթը կա՞ր կապիտուլ յացիոն ակտի մեջ: Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը շատ աղետալի և ճակատագրական հետևանքներ ունեցավ Արցախի և արցախահայության համար: Որքան էլ մեղադրենք ռուսական կողմին անգործության մեջ, նախ՝ կողքից դիտենք մեզ ու մեր քայլերը և դիտենք նաև ռուսների քայլերը: Կոպիտ ձևակերպմամբ, եթե Արցախը մեզ պետք չէ, ռուսին՝ ի՞նչ, ռուսն արցախահայության համար իրեն պետք է զոհե՞ր: Իրենք մշտապես ասել են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին: Որքան էլ նրանց մեղադրենք, պետք է արդար լինենք մեզ հետ, եթե Արցախը մեզ պետք չէր, ռուսին առավել ևս պետք չէր, նա ավելի գլոբալ խաղերի մեջ է մտնում, քան մենք»,-հավելում է քաղաքագետը:

Վերջին շրջանում թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ օտարերկրյա տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը սպառնացող վտանգի մասին տեսակետներ: «Հայաստանի իշխանությունը շրջանառում է այս թեզերը, քանի որ մարդիկ տանուլ են տվել իրենց արտաքին քաղաքականությունը, խաղաղության օրակարգը տապալված է, հողերի զիջումը թշնամուն, որի դիմաց Նիկոլն ակնկալում էր խաղաղություն, ևս տապալված է: Գործող իշխանությունների առաջ քաշած տեսակետը, թե՝ հանձնենք Արցախը, որ հանգիստ ապրենք, չաշխատեց: Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ: Այս կոնտեքստում պատահական չէր Ալիևի՝ Գրանադա չմեկնելը:

Եթե նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները և հասարակության մեծ մասը նորմալ են վերաբերվում Արցախում տեղի ունեցող սպիտակ ցեղասպանությանը, ինչո՞ւ պետք է ավելին չպահանջի Հայաստանից: Ալիևի դիրքորոշումը և պահվածքը օրինաչափ և սպասելի է: Եթե Հայաստանը հանգիստ տալիս է իր պատմական տարածքները թշնամուն, ապա ինչո՞ւ թշնամին պետք է ավելի մեղմ պահանջներ ներկայացնի: Ալիևի գրանադյան դեմարշը շատ դեպքերում նաև այս հանգամանքով է պայմանավորված: Ինչո՞ւ գնա, փաստաթուղթ ստորագրի և դրանով իրեն ինչ-որ սահմանների մեջ դնի՝ դառնալով իր ապագա երազանքների խոչընդոտողը: Սպասեք, որ ադրբեջանական կողմն էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացնելու Հայաստանին»,-ասում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ
Ամենադիտված