Նիկոլ Փաշինյանը չի կատարում դատարանի վճիռը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վճռաբեկ դատարանի որոշումից 5 ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանին չի վերականգնել իր պաշտոնում։ Այս մասին գրում է Hetq.am-ը:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատը, նախագահությամբ Ռ․ Հակոբյանի, մայիսի 3-ին գրավոր ընթացակարգով քննել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռաբեկ բողոքը և որոշել է մերժել այն։ Այդպիսով, նույնն է թողել Վերաքննիչ և վարչական դատարանների որոշումները, որով պարտավորեցվել էր վարչապետ Փաշինյանին վերականգնել Իգոր Սարգսյանին նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով։