Օզբիլիսը վերսկսել է մարզումները «Ռայո Վալեկանո»-ի կազմում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերսկսել է «Ռայո Վալեկանո»-ի կազմում մարզումները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Օզբիլիսը թիմի վերջին խաղերը և մարզումները բաց էր թողել հիվանդության պատճառով, նույնիսկ հետաձգվել էր նրա շնորհանդեսը:
«Ռայո Վալեկանո»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 12-ին` Պրիմերայի 24-րդ տուրում մրցելով Խիխոնի «Սպորտինգ»-ի հետ: