Հայ սամբիստը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դարձել աշխարհի չեմպիոն
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ սամբիստները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ոսկե մեդալ է նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նա եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ ավելի վաղ 8։0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի սամբիստին, 4։1 հաշվով` ռուսաստանցի մրցակցին, 8։0 հաշվով` ղազախստանցի մարզիկին։