Օբաման կոչ է արել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ ԱԽ բանաձեւ ընդունել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի առաջնորդների հետ զրույցում կոչ է արել պատասխանել Հյուսիսային Կորեայի իշխանությունների գործողություններին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Սինձո Աբեի եւ Պակ Կըն Հեի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է Փհենյանի դեմ միջոցների մասին բանաձեւ ընդունի
Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ համատեղ մշակվում է Հյուսիսային Կորեայի դեմ հզոր եւ արդյունավետ պատժամիջոցներ ընդունելու հարցը։
Կորեայի զինծառայողները երկրի ուղեծրի վրա հյուսիսկորեական արբանյակ էին նկատել։