Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին

Փաշինյանը մեղավոր է փնտրում, սակայն փաստերն անողոք են

44-օրյա պատերազմում կրած պարտությունցի հետո Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը լծվել են մեղքն այլոց գրպանը գցելու գործին` նախկին իշխանություններ, Ռուսաստանի Դաշնություն, Արցախի մի քանի օր հազիվ պաշտոնավարած նախագահ և այլն։

Այդ էժանագին քարոզչությանն են ծառայում թե՛ ԱԺ Քննիչ հանձնաժողովը, թե՛ փաշինյանական ողջ քարոզչամեքենան՝ իր ֆեյքերով ու լրատվամիջոցներով, պատգամավորներով ու «զոմբիներով»։ Այդ նպատակի համար Փաշինյանը կանգ չի առնում ոչնչի առջև՝ վարկաբեկելով ՀՀ Զինված ուժերը, մսխելով հայ - ռուսական հարաբերությունների վերջին փշրանքները։

Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ գերակայությունն ամեն գնով իշխանությունը պահելն է, հանուն որի նա պատրաստ է ցանկացած քայլի։ Փաստերը, սակայն, անողոք են թե՛ Փաշինյանի, թե՛ նրա վարչախմբի համար։ Պատերազմից հետո ժամանակագրությունն ապացուցում է, որ ի դեմս Փաշինյանի, մենք գործ ունենք ոչ միայն ապիկար և տգետ ղեկավարի, այլ Հայաստանն ուղղորդված պարտության տանելու, Արցախը կանխամտածված հանձնելու հանձնառություն ունեցող անձի հետ։

2020 թվական նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, իշխանությունն ազդարարեց, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, և քաղաքական առումով հարցն ուղարկեց Արցախում տեղակայված ռուսական առաքելության «տիրույթ»: 2021 թվական մայիսին հայտարարվեց «խաղաղության դարաշրջանի» մասին, որի ձախողման և նոր աղետների ռիսկերի մասին բազմիցս ենք նշել։ 2022 թվականի ապրիլին Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե պատրաստվում է Արցախի հարցով նշաձողն իջեցնել, զուգահեռ նրա որոշ թիմակիցներ սկսեցին հայտարարել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում: 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրության մասին: Փաշինյանը նաև նշեց Հայաստանը 29.800 կմ-ով պարփակելու իր մտադրության մասին։

Ի դեպ, Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույն թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող միջանցքը, իսկ այս տարվա ապրիլին, օգտագործելով և որպես հիմք ներկայացնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, անցակետ տեղակայեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում:

Օգոստոսին արդեն Փաշինյանի խամաճիկը դարձած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փախուստի դիմեց պատասխանատվությունից՝ հրաժարական ներկայացնելով։ Արցախի Ազգային ժողովում նրան համոզում և բացատրում էին, որ այդ քայլը ծանր հետևանքներ կարող է ունենալ, սակայն Հարությունյանն անդրդվելի էր։ Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահ ընտրելուց օրեր անց Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց, իսկ Հայաստանի գործող իշխանությունները հայտարարեցին, թե մտադիր չեն ներքաշվել էսկալացիայի մեջ։

Շրջափակումից հյուծված արցախցիները մնացին առանց Հայաստանի աջակցության և ստիպված էին սպիտակ դրոշ բարձրացնել։ 100 հազարից ավելի արցախցիներ բռնի տեղահանվեցին Հայաստան, իսկ փաշինյանական վարչախումբը իր մեղքն ընդունելու փոխարեն շարունակում է հոխորտալ, Արցախի հայաթափման մեղքն էլ բարդել փրկության մի վերջին քայլ կատարած Արցախի նոր իշխանությունների և ՀՀ անփառունակ դիվանագիտության պատճառով Արցախի հարցի լուծումից հեռացած ՌԴ իշխանությունների վրա։

Նիկոլ Փաշինյանին առայժմ հաջողվում է արտաքին հովանավորների շնորհիվ մնալ իշխանության։ Ո՞վ, եթե ոչ նա, պատրաստ է հանձնել անգամ ՀՀ ինքնիշխանության վերջին փշուրները։ Սակայն այս իրավիճակը երկար ձգվել չի կարող, կոլաբորացիոնիստ իշխանությունը շանս չունի։

Կարեն Հովհաննիսյան

Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված