Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Պետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն


«Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ. երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում». պահեստազորային Կարեն Սոֆյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում

Հասարակություն

«Շատ խելոք, համեստ, զուսպ, բարի ու հանգիստ երեխա էր իմ Կարենը: Չարություն չէր անում, իր վրա բարկացած չկամ: Կարենը երկու եղբայրներից կրտսերն է: Շատ համերաշխ եղբայրներ էին, իրար հետ շատ կապված»,- զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Կարենի մայրիկը:

Նրա խոսքով, չնայած կրտսեր որդին մեր երկրի համար բավականին ծանր տարիներին է ծնվել՝ 1996 թ.-ին, երբ ապրելու համար բարդ շրջան էր, բայց նրան երբեք ոչ մի հարցում չեն մերժել՝ թե՛ ծնողները, թե՛ եղբայրները: Կարենի դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարինեն ասում է՝ եթե ուզում էր, լավ էր սովորում, եթե չէր ուզում, չէր սովորում: «Ծույլիկ չէր, բայց չեմ էլ ասի, թե գերազանցիկ էր: Չէր սիրում կողմնապահություն, չէր սիրում սուտ խոսել, չէր ընդունում, երբ իրեն ստում էին: Սիրում էր ճշմարտությունն ամեն հարցում: Ուսուցիչների ու իր դասընկերների կողմից սիրված է եղել: 16 հոգի էին դասարանում ու իրար հետ շատ կապված: Բոլորն էլ շատ մեծ ցավ են ապրում իր կորստի համար: Հիմա էլ իր ընկերները յուրահատուկ կապ են ստեղծել մեզ հետ, որ մեղմեն Կարենի բացակայությունը: Իհարկե, դա անհնար բան է, բայց շատ թանկ ու կարևոր է իրենց հարգանքը: Կարենը շատ մեծ շրջապատ ունի, շատ ընկերներ ունի թե՛ Վանաձորում, թե՛ Ստեփանավանում: Ամեն առիթով գալիս են մեր տուն, չեն թողնում, որ մեզ միայնակ զգանք»,-նշում է զրուցակիցս:

Չորրորդ դասարանից դպրոցին զուգահեռ Կարենը նաև կարատեի էի հաճախել մինչև բանակ գնալը: Բանակ զորակոչվելուց առաջ մրցումների ժամանակ Կարենի հանդեպ կողմնապահություն են անում, նա դա շատ ծանր է տանում, հիասթափվում: Զորացրվելուց հետո ծնողները համոզում են շարունակել սպորտով զբաղվել, բայց Կարենը հրաժարվում է: Կարենի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո՝ Վայքի Խաչիկ գյուղում։ Կարենը ծառայել է 2014-16 թվականներին: Մայրիկի խոսքով, սահմանային դիրքում էր ծառայում, Նախիջևանի դիրքերին մոտ։

«Այնտեղ էլ կրակոցներ կային, բայց չէր բողոքում, իր միակ դժգոհությունն այն տարիներին սննդից էր: Ամեն բան չէր ուտում»: Մինչև բանակ գնալը Կարենը ցանկանում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվել, բայց զորացրվելուց հետո միտքը փոխում է: «Շատ էր բույսեր, ծառ ու ծաղիկ սիրում: Ուզում էր այդ գործով զբաղվել, մեր այգում աճեցնել: Նոր-նոր սկսել էր, բայց շարունակել չհասցրեց: Հիմա իր աճեցրած ծառերին շատ զգուշորեն ենք վերաբերվում, որ ոչինչ չպատահի, սրբության պես պահպանում ենք»: Կարենն իր առօրյա կյանքով ու հոգսերով էր ապրում, երբ սկսվեց պատերազմը:

«Հենց առաջին օրն իրեն ծանուցագիր եկավ: Չէի թողնում, որ գնա, ինձ ոչինչ չասաց, մեկ էլ երեկոյան պարզեցի, որ արդեն Վանաձորի ԴՈՒՑ-ում է: Սեպտեմբերի 28-ին մեկնել էին Ղարաբաղ: ԴՈՒՑ-ից իրենց ցանկացել են տանել Մարտակերտ, բայց արդյունքում Կարենին տարել էին Մատաղիս: Իր հեռախոսը լավ չէր աշխատում, և ուրիշի համարով ամեն օր զանգում էր հատկապես հայրիկին: Նրան ոչինչ չէր ասում պատերազմից: Երբ հայրիկն ինչ-որ բան էր հարցնում, արձագանքում էր՝ պա՛պ, մանկապարտեզ է, մի անհանգստացիր: Բայց դե գիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվում: Իսկ Կարենն ամեն ինչ իր մեջ էր պահում: Հոկտեմբերի 7-ին մյուս տղայիս երկրորդ որդին էր ծնվել: Կարենը շատ ուրախ էր, հոկտեմբերի 8-ին զանգեց, ինձ հետ էլ խոսեց, հետաքրքրվեց, թե ինչպես եմ, եղբոր կինն ու երեխան ինչպես են: Ես այդ օրերին շատ էի վախենում, չէի թողնում, որ հեռախոսով երկար խոսի, որ հանկարծ իրեն վնաս չլինի: Եթե իմանայի, որ դա մեր վերջին զրույցն է, իր հետ երկար կխոսեի: Բայց վախեցա, ու մեր զրույցը կարճ տևեց: Բայց երևի Կարենս զգում էր, որ իր վերջին զանգն է, ուզում էր, որ վերջին անգամ իր ձայնը լսեմ»:

Ընտանիքի հետ վերջին զրույցից հետո Կարենից էլ որևէ լուր չեն ունեցել: Նա զոհվել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում դիպուկահարի կրակոցից: Մայրիկն ասում է՝ ամբողջ գյուղն արդեն հոկտեմբերի 10-ին գիտեր, թե ինչ է տեղի ունեցել. «Մենք հոկտեմբերի 11ին իմացանք, որ Կարենս էլ չկա, երբ պետք է նրան տուն բերեին: Դեմքը բաց էր, իմ երեխային տեսել եմ, ուղղակի դեմքին կրակոցից խալի նման հետք էր մնացել: Դատական բժիշկն ասել էր, որ եթե փամփուշտը դուրս եկած լիներ, ողջ կմնար»: Տիկին Մարինեն ասում է՝ ԴՈՒՑ-ից հիմա էլ այցելում են իրենց, Կարենի գերեզմանին ու խնկարկում նրա հիշատակը: «Պատմում են, որ լավ կռվել է, բայց շատ մանրամասներ չեն ասում: Զինակից ընկերներից ենք իմացել Մատաղիսում՝ թշնամուն տված ջարդի մասին, ասում են, որ Կարենի զենքը՝ ПК-ն, մեկ րոպե չի «հանգստացել», նրա ձեռքով հարյուրավոր թուրքեր են զոհվել: Մեզ իր զինակից ընկերներն են պատմել, թե Կարենն ինչեր է արել»:

Իսկ վերջում այն մասին, թե ինչպիսին է կյանքը Կարենից հետո: «Շատ դժվար է Կարենից հետո: Ճիշտ է, իրեն տեսել եմ, բայց ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ: Հետո, երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում: Ինձ ասում են՝ հպարտացիր, հերոս է: Էլի հերոս է, էլի հպարտանում եմ, բայց իր հերոս լինելն ինձ այնքան մեծ ցավ է տվել, որ ասելու չի: Կարոտել եմ իր դեմքին, հոտին, ծիծաղին: Շատ լավատես էր, ասում էր՝ հետ մի նայիր, դժվար կյանքը մի հիշիր, առաջ նայիր, բայց «անցյալ կյանքն» ավելի լավն էր, քան ներկան ու ապագան առանց Կարենի: Ցավ է տալիս այն միտքը, որ իր վերջին նկարներն են հիմա մեր տանը, որ իր մեծանալը չեմ տեսնելու, որ հավերժ 24 տարեկան է մնալու: Երևի թե ներքին զգացողություն ունեինք բոլորս, իր համար ամեն ինչ անում էինք, իրեն յուրահատուկ կերպ կարծես վերաբերվեինք»: Անասելի ցավի ու կարոտի մեջ տիկին Մարինեն ու, վստահաբար, Կարենի ողջ ընտանիքը գտել է ապրելու բանաձևը, այն է՝ երեխաները:

«Իմ չորս թոռներն իմ ուրախությունն են ու ապրելու ուժը, նրանցից մեկը Կարենի անունն է կրում: Կարենը միայն մեկ տղային է տեսել, մեկի ծնվելու մասին էլ իմացել: Ավագ եղբոր որդին շատ կապված էր հորեղբոր հետ, հիմա էլ Կարեն հոպար ասելով պտտվում է: Երբ հուզվում եմ, ասում է՝ տատի՛, մի լացի, Կարեն հոպարը գալու է: Այս ցավը շատ ծանր է, չեմ ցանկանա, որ որևէ մեկն այն զգա: Ամեն պահի Կարենն է մտքումս, բայց չեմ լացում, որ տղաներս արցունքներս չտեսնեն, ամեն ինչ ներս եմ գցում, նաև իմ առողջության հաշվին: Ամեն գիշեր պառկում եմ, ասում՝ գոնե երազիս արի, քեզ տեսնեմ, ձայնդ լսեմ, բայց ուշ-ուշ է գալիս, իսկ եկած ժամանակ էլ չի խոսում, միայն ծիծաղում է»:

Հ. Գ. - Պահեստազորային Կարեն Սոֆյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Հոբարձի գյուղի գերեզմանատանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Ձեր եղբայրը պայքարում էր Արցախի համար... Նարեկ Կարապետյանը` Արամ ՍարգսյանինՄեր հայրենակիցները 9 ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Կարապետյանը` ՓաշինյանինՉի կարելի փոխել անկախության հռչակագիրը․ Էդմոն ՄարուքյանԿիրառվում է վարչական ռեսուրս և տեղի է ունենում ընտրական իրավունքի ոտնահարում․ Էդմոն ՄարուքյանԻզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հնարավոր է չընտրվի, ու պետք է չընտրվի․ Էդմոն Մարուքյան Ի՞նչ կփոխվի առաջիկա 5 տարում, եթե դուք լինեք իշխանության․ Էդմոն Մարուքյան Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչն զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է, դրա մասին Փաշինյանի արտաքին հետախուզության ծառայությունը գիտի, բայց Փաշինյանը փորձում է այդ սպառնալիքը թաքցնել ժողովրդից․ Մարիաննա ՂահրամանյանԴուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը ՓաշինյանինՍամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ ԿարապետյանՔաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը՝ ուղիղ ՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարՓակվող դպրոցների, Սյունիքի հայաթափվող գյուղերի, 300 հազար ադրբեջանցիների մուտքի և այն կանխարգելելու մասին․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ տեղի կունենա ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում․ բարեկեցության ապահովում, ազգային արժանապատվության վերականգնում, ինքնության պահպանում, եկեղեցու դերի և նշանակության բարձրացում․ Նաիրի ՍարգսյանՀաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանԵրևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՍա մեր հողն է, մեր հայրենիքն է. ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ. տեսանյութՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի Ամեն ձայն վճռորոշ է. պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար․ Սայիդա ՊողոսյանԺամանակն է կառուցելու ուժեղ հայրենիք. ՀայաՔվեԿլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը ընտրվի. Էդմոն Մարուքյան Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան Փոփոխությունը սկսվել է․ միասին կառուցենք մեր ապագան՝ ծաղկող և հզոր ՀայաստանումԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Ընտրե՛ք Արարատն ու Արցախը, Նժդեհին ու Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին․ Ավետիք ՉալաբյանՊետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Արթուր Օսիպյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է. Աննա ԿոստանյանՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանԷրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՌուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Ո՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակըԿարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումին
Ամենադիտված