Հոկտեմբերի 7-ին կայանալիք «Արենի գինու փառատոն»-ը չեղարկվել է
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնել են, որ հոկտեմբերի 7-ին կայանալիք «Արենի Գինու Փառատոն»-ը չեղարկվել է։
Փառատոնն այս տարի կայանալու էր 15-րդ անգամ: Այն գինեգործության ոլորտում մեծ իրադարձություն լինելուց զատ նաև յուրահատուկ առիթ է գյուղացիների համախմբման, սահմանամերձ բնակավայրի կենսամակարդակի բարձրացման, տնտեսական շրջանառության և զբոսաշրջության զարգացման համար: Արենի համայնքի բնակիչներն ամեն տարի մեծ ոգևորությամբ են սպասում և պատրաստվում այս օրվան: Բացի իրենց արտադրանքը ներկայացնելուց միջոցառումը հնարավորություն է տալիս վերարժևորել աշխարհում գինու ամենահին բնօրրաններից մեկը՝ Արենին՝ դիրքավորելով Հայաստանը որպես գինեգործության առաջատար երկիր: