Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Ալ Ֆաթեհի» կազմում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Ալ Էթիֆաքի» նկատմամբ: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը հանդիպման 85-րդ րոպեին: Հաղթական գոլը Սելարայանի թիմը խփել է 90+3 րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալ Ֆաթեհը» հավասարվել է «Ալ Էթիֆաքին» և այժմ ունի 17 միավոր: Սելարայանը թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: