Լամար Օդոմն առաջին անգամ զբոսնել է Քիմ եւ Քլոե Քարդաշյանների հետ
LifeԻնչպես հիշում եք, Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ Լամար Օդոմը, Նեւադայում, թմրադեղերի ազդեցության տակ զվարճացել էր մարմնավաճառների հետ, ինչի հետեւանքով հայտնվել էր Լոս Անջելեսի հիվանդանոցում ու մինչեւ հիմա այնտեղ է գտնվում:
Հայտնում են, որ բժիշկները շատ մեծ կասկածներ ունեին, որ բասկետբոլիստը երբեւէ կկարողանա լիարժեք ապաքինվել, սակայն TMZ կայքը դրական նորություններ է հայտնել:
Պարզվում է՝ հանգստյան օրերին Քիմ ու Քլոե Քարդաշյանները որոշ ժամանակով Լամարին հանել էին հիվանդանոցից ու գնացել պուրակ ՝ զբոսնելու: Հայտնում են, որ Լամարին զբոսանքը դուր է եկել, ու նա ուզում է կրկնել այն:

Ի զարմանս բժիշկների ՝ Լամարն աստիճանաբար ապաքինվում է, սկսել է դանդաղ խոսել ու կարողանում է հստակ ձեւակերպել մտքերը:
Մինչ այդ Լաամարը դժվարությամբ էր ճանաչում իր մտերիմներին:
Ինչպես հայտնում են բժիշկները ՝ մարզիկն դեռ որոշ խնդիրներ ունի հիշողության ու խոսքի հետ, բայց դրական փոփոխություններն ակներեւ են, այնպես որ բասկետբոլիստին ամենայն հավանականությամբ ամռանը դուրս կգրեն հիվանդանոցից: