Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Եղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում ինչո՞ւ է Արցախը նշված որպես Ադրբեջանի մաս․ Հեղինակը պարզաբանել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սիմոնյանը գրել է, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքում Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս։

«7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագիրքն է, որի տրամադրումը աշակերտներին հետաձգվել էր, օրեր առաջ են տրամադրել: Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս… Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ էր ուշացնում պայմանավորված ժամկետները. տպագրականնե՞րը, թե՞ Արցախի ցեղասպանությունն ու էթնիկ զտումը իրականացրած Նիկոլի «կիրթ և կառուցողական» գործընկերը…»,-գրել է նա։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, որը պնդել է, որ «անտեղի շահարկվում են «Հայոց պատմություն 7» դասագրքի մի քանի թեմաներ, ինչը թյուրըմբռնման կամ միտումնավոր տարընթերցման, գուցե նաև խեղաթյուրման արդյունք է»։

Նա, մասնավորապես, գրել է. «Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք առավել հաճախ քննարկվող հարցերի պարզաբանումը։

3․ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇԱՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 3․ Ուսուցիչներից կամ ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք դասագրքի 80-րդ էջի քարտեզի՝ «Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)» վերաբերյալ գրում են, թե «Տիգրան Մեծի ժամանակ ոնց կարող էր քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս Ադրբեջան»։

Պատասխան 1․ Հավանաբար թյուրըմբռնման արդյունք է, քանի որ մեկ քարտեզի մեջ դիտարկվել են երկու տարբեր ժամանակներ, բայց այնպես, որ դրանք հնարավոր է միմյանցից թե՛ զատորոշել, թե՛ համադրել (աշխարհագրական վայրերի անվանումների գունային տարբերակմամբ և ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծմամբ)։ Բացի այդ, կա քարտեզին վերաբերող առանձին առաջադրանք, որը հիմնված է հենց քարտեզի այդ երկակիության վրա։ Բայց քանի որ կա թյուրըմբռնում, ուրեմն հարկավոր է նաև մանրամասնել-մեկնաբանել։

Ինչպես քարտեզի վերնագիրն է հուշում (Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)), Տիգրան Մեծի կայսրությունը տեղադրված է ժամանակակից քաղաքական քարտեզին։ Նպատակն է աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունն իր ժամանակների և ժամանակակից ի՞նչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ․ դա հստակ է հատկապես քարտեզի վերաբերյալ 2-րդ առաջադրանքից (Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը։ Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն)։

Հարցի առաջին մասը (Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը) վերաբերում է Տիգրան Մեծի կայսրության մեջ Ք․ ա․ 80 թ․ ընդգրկված պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել Ասորիքը, Կոմմագենեն, Ծոփքը (որն առանձին հայկական թագավորություն էր, և միայն Տիգրան Մեծին հաջողվեց Ք․ա․ 94 թ․ միավորել իր տերությանը), Ատրպատականը և Վիրքը), իսկ երկրորդ մասը (Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն) վերաբերում է ժամանակակից պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել ժամանակակից երկրներից Լիբանանը, Սիրիան, Թուրքիայի մի մասը, Իրանի մի մասը, Իրաքի զգալի մասը, գրեթե ամբողջ Ադրբեջանը և Վրաստանի մի մասը)։

Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտին քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի պատկերն ու ժամանակակից աշխարհի պատկերը։ Նա կարող է նաև տեսնել, թե այսօր Տիգրանյան Հայաստանի համեմատ ինչքան է փոքրացել Հայաստանը, կամ ժամանակակից ինչ պետություններ, որ չկային այն ժամանակ, հիմա կան, ու էլի այլ նրբություններ, որոնք ուսուցչի հարցերի օգնությամբ հնարավոր կլինի վեր հանել։ Մի խոսքով՝ քարտեզը և դրան վերաբերող հարցը բացահայտում են անցյալի և ներկայի կապը, վեր են հանում ուսումնասիրվող նյութի արդիականությունը։

Բացի այդ՝ աշխարհագրական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացվում են նաև պատմական մտածողության հետևյալ հմտությունները՝ պատմական պատճառականություն, շարունակականություն և փոփոխություն և համադրություն։

Դրանցից առաջինի (պատմական պատճառականություն) դեպքում աշակերտը կկարողանա համեմատել պատմական տեղաշարժերի պատճառները և/կամ հետևանքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները կամ առնվազն հարցեր տալ դրանց վերաբերյալ։ Երկրորդի (շարունակականություն և փոփոխություն) դեպքում աշակերտը կկարողանա ճանաչել, նկարագրել և վերլուծել շարունակականության և փոփոխության պատմական միտումները ժամանակի ընթացքում: Իսկ երրորդի (համադրություն) դեպքում աշակերտը կկարողանա կիրառել անցյալի մասին պատկերացումները այլ պատմական համատեքստերում կամ հանգամանքներում, ներառյալ ներկան։

Այս մասին բավականին մանրամասն գրված է նոր դասագրքի մեթոդական ուղեցույցի 13-14 և 23-24 էջերում։

Այս երեք հմտություններին զուգահեռ քարտեզի հետ աշխատանքի, քննարկումների անուղղակի արդյունք կլինի նաև աշակերտների դիրքորոշում հայտնելը․ նրանք կներգրավվեն փաստերը դասակարգելու, մեկնաբանելու, դրանց վերաբերյալ հարցադրումներ անելու ստեղծագործական աշխատանքի մեջ։

Ի վերջո, քարտեզը դասանյութից դուրս, մեկուսի կառույց չէ, այն սերտորեն շաղկապված է թե՛ դասանյութին, թե՛ սկզբնաղբյուրներին, թե՛ առաջադրանքներին։ Ավելին՝ հաջորդ դասի վերջում զետեղված է QR կոդ, որը լրացուցիչ նյութ է տալիս ուսումնասիրվող նյութը քննարկելու համար»



Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ ReutersԵրկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ինԵս ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. ԹրամփԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոնԱշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններԵրևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը25/27 Երկուսով քվեախցիկումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչությունՌուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ ՊուտինՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Ամենադիտված