Սպառնում է ցմահ ազատազրկում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի սահմանապահները, ինչպես հայտնի է, ձերբակալել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վերջինիս ձերբակալության հետ կապված այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումները չեն դադարում։
Մենք գրել էինք, որ Հարությունյանին մի շարք մեղադրանքներ են առաջադրել։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունում և պետական անվտանգության ծառայությունից հիմա էլ հայտնում են, որ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատագրում։