Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN


«Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց թիվն անցնում է հարյուր հազարը, հաստատվել են Հայաստանում: Ունեն բնակարանային ու կենցաղային բազում խնդիրներ, և եթե այս օրերին բացառապես գլխին տանիք ունենալու առաջնահերթությունն է, ապա օրեր անց առաջ է գալու աշխատանքի տեղավորվելու հարցը, իրենց մասին հիշեցնելու են նաև մյուս խնդիրները: Հայաստանի պետական բյուջեն կկարողանա՞ սպասարկել առաջ եկող ֆինանսական ծախսերը՝ իր քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովելու առաջնահերթությունը նկատի ունենալով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծում է՝ այս պահին բյուջեն կարող է բավարարել:

«Տարիներ շարունակ Հայաստանի բյուջեից և՛ վարկի, և՛ աջակցության տեսքով Արցախի Հանրապետությանը տրամադրվել է գումար: Ընդամենը պետք է բյուջեում վերաձևակերպում իրականացնել և արցախահայության՝ Հայաստանում արժանապատիվ կյանքի պայմաններն ապահովել: Այստեղ ուղղակի կա ծախսման ուղղությունների և, ինչպես ասում են, ծախսային հոդվածների արդյունավետության և երկարաժամկետության խնդիրը: Այս պահի դրությամբ բնական է, որ Հայաստանն առաջիկա մի քանի ամիսներին պետք է սոցիալական բեռ սպասարկի, այսինքն՝ բնակարանային ֆոնդով ապահովի, շատ դեպքերում վարձավճարները վճարի և այլն:

Սրանով երկու հարց պետք է լուծի: Նախ՝ տեսնի՝ արցախահայությունն ապրելո՞ւ է Հայաստանում, թե՞ արտագաղթելու է, սա շատ կարևոր հարց է, պետությունն ամեն ինչ պետք է անի, որ չարտագաղթեն և մնան Հայաստանում, երկրորդ՝ ծախսային քաղաքականությունն ուղղի նրանց համար երկարաժամկետ կայունության հիմնասյուներ ստեղծելուն: Ի՞նչ է սա նշանակում: Ոչ թե պետք է, ինչպես արդեն հայտարարում են, որոշակի չափով գումարային օժանդակություն տրամադրի, խոսքը 100 և 40 հազարների մասին է, այլ այս ընթացքում պետք է ձեռքները ծալած չնստեին և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները: Գիտեին, որ իրենց քաղաքականությունը տանում է սրան, արդեն մեկ տարի բացահայտ քննարկվում էր Արցախից ընդհանրապես հրաժարվելու հարցը, տրամաբանական էր, որ սրանց գործողությունների արդյունքում սա է լինելու: Պետք է խնդիրների ամբողջական գույքագրում իրականացնեին, առաջին հերթին սկսեին մարդկանց հմտությունների արձանագրություններ կազմելուց: Օրինակ՝ մեր 100 հազար հայրենակիցների որքան հատվածն է որպես ֆինանսիստ աշխատելու, քանիսն ունեն իրավաբանական գիտելիքներ, քանիսը գյուղատնտեսական աշխատանքների հմտություններ ունեն և այլն: Սա չեն կատարել և մնացած ամեն ինչը չեն կատարել, որ հայրենազրկվել ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ առաջիկա առավելագույնը 10-20 օրվա ընթացքում այս արձանագրությունները պետք է կազմեն և սկսեն մեր հայրենակիցներին Հայաստանի ամբողջ տարածքում բնակեցնելու կամ վերաբնակեցնելու գործընթացը՝ ըստ հմտությունների, մասնագիտությունների և այլն:

«Պետությունը պետք է լծվի մասնավոր՝ տնտեսության իրական հատվածի հետ համատեղ այդ մարդկանց աշխատանքի խնդիրն ապահովելու հարցին: Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ: Այս գումարները կարող ենք ծախսել պետության հաշվին որոշակի խավին բնակֆոնդով ապահովելու նպատակով, լրացուցիչ աշխատատեղեր, գործարաններ ստեղծելու կամ գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ: Եթե այդ գումարները ծախսվեն թիրախային, և դրանցից հաշվարկվի մարդկանց հատուցվող զուտ եկամուտը աշխատավարձի, շահաբաժնի տեսքով և այլն, պետությունն արդեն կարող է շատ հեշտությամբ սոցիալական ծրագիր իրականացնել: Օրինակ՝ տարբեր մարզերում բնակֆոնդի շինարարություն սկսի հենց արցախահայության համար՝ հաշվարկելով, որ նրանց աշխատավարձի մի մասն ուղղվելու է այդ բնակարանի գումարի՝ հիփոթեքի կամ պետությանը երկարաժամկետ մարման տեսքով ծախսերի սպասարկմանը, մնացածն ուղղվի մարդկանց մյուս ծախսերին: Այս ուղղությամբ պետք է գնան ծախսերը, եթե ցանկանում ենք հաջողել: Եթե չենք ցանկանում հաջողել, իսկ վաղն ասելու են, թե ինչ անենք, բյուջեն չբավարարեց, պետք է այդ սոցիալական քաղաքականությունը շարունակեն, մարդիկ մեկ տարի հետո կհիասթափվեն Հայաստանից, կարտագաղթեն, և կկանգնենք նոր աղետի առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Սարգսյանի խոսքով, այս ամենը պետք էր սկսել «երեկվանից»: «Այսօր բոլորիս, ոչ միայն պետության խնդիրն է մարդկանց տանիքով ապահովելը: Բայց անորոշությունն ամենավատ բանն է մարդու կյանքում: Այսօր մարդուն ապահովում ենք տանիքով, բայց նա չգիտի, թե որքան ժամանակ է այդ բնակարանում ապրելու, որքան ժամանակ հետո է վարձակալության վճար վճարելու, որքան ժամանակ է շարունակվելու պետության աջակցությունը: Այս պահի դրությամբ բոլորս պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, եթե ունենք սեփական տարածքներ, դրանք անվճար հատկացնենք մեր հայրենակիցներին և այլն, չնայած, ավաղ, մեր հայրենակիցների ոչ մեծ հատվածն է այդպես մտածում:

Պետության կառավարիչները, որոնք բոլոր հմտություններից զուրկ են, պետք է այս առումով ականջալուր լինեն հասարակության ավելի հասկացող և տրամաբանող հատվածին և ապահովեն այսրոպեական խնդիրը, բայց զուգահեռ մարդկանց չթողնեն անորոշության մեջ, չթողնեն, որ նրանք հայրենազրկված, տնազրկված ու կաշկանդված վիճակի մեջ մնան, այլ անմիջապես լուսավորեն նրանց և ասեն, որ, օրինակ՝ 10 օրից աշխատանք կունենաք, 20 օրից բնակարանային շինարարությունը կսկսվի և այլն: Համայնքապետարաններ, գյուղապետարաններ, սոցիալական ծառայություններ, բոլորը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատեն մեր հայրենակիցների հետ: Պատգամավորներն Ազգային ժողովում քննարկում էին, ասենք, Հռոմի ստատուտը և զավզակություններ անում, անբովանդակ խոսակցություններ վարում: Բայց նրանք պետությունից աշխատավարձ են ստանում, սա համարվում է պետության միջոցների վատնում: Կարող էին այդ հարցի քննարկումը հետաձգել քսան օրով, և այդ նույն պատգամավորները 24-ժամյա ռեժիմով աշխատեին սոցիալական ծառայությունների ու համայնքապետարանների հետ և լուծեին արցախահայության խնդիրները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց անկարողությունը, դիլետանտությունը, անհայրենիքությունը և այլն»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ամփոփում ենք զրույցը հարցով՝ Արցախի հանձնումը ի՞նչ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: «Հացահատիկային մշակաբույսերից սկսած՝ Արցախում աճեցվում կամ արտադրվում էր այնքան, որ բավարարում էր ներքին պահանջարկը և մեկ քառորդի չափով միջինացված արժեքով արտահանվում էր Հայաստան: Այն ուներ և՛ տեղական արտադրություն, և՛ Արցախից ներմուծում, այդ առումով Ռուսաստանից շատ կախված չէր: Հիմա ամբողջությամբ կախվածություն ենք ձեռք բերում Ռուսաստանից, ընդ որում՝ զուգահեռ Ռուսաստանին դարձնում ենք մեր թշնամին: Եթե արդեն նրանց դիվանագետներն են սկսել օգտագործել թշնամի տերմինը, ուրեմն հարցը շատ լուրջ է: Տնտեսության մասին խոսելիս հաջորդ գործոնը անվտանգությունն է, Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր: Հիմա այդ դարպասի կորստով տնտեսությանը և ներդրումներին լուրջ վնաս ենք հասցնում:

Սահմանամերձ հատվածներում կորցնում ենք, վերահսկողությունից դուրս ենք պահում, նորից անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք սկսում մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ զբաղվել: Մեր խոտհարքները, արոտավայրերը կրճատվում են, և գյուղատնտեսության առանց այն էլ աղետալի վիճակում էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Կրճատվում է մսի արտադրությունը, բուսաբուծությունը և այլն: Հետևաբար կախվածություն ենք ձեռք բերում աշխարհից: Նախատեսվում է բացել Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու փոխարեն թուրքական էժան բանջարեղենն ենք ներմուծելու Հայաստան՝ մեր երկրի տնտեսական անվտանգությունն էլ ավելի վտանգելով: Այսօր Հայաստանում ավելանալու է սպառումը և աշխատուժը, որը երբևիցե չի կարող համեմատվել հայրենիքի, տնտեսական անվտանգության, գյուղատնտեսական պոտենցիալի կորստի հետ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԲժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասինԱդրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԱմառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ ErmenihaberԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցությունՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ | Թրամփը գրառում է արել, իսկ Իրանը՝ փակել Հորմուզի նեղուցըԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԵրևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ
Ամենադիտված