Տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը․ Մեսրոպ Առաքելյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Արցախում տեղի ունեցածի համար պատասխանատու և մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը։
Իսկ ահա, Հայաստանում ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը շարունակում են մնալ նախկինները։
Ընդհանրապես, տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը։
Նույն տրամաբանությամբ, հաջորդ իշխանությունները պետք է գիտակցեն իրենց պաշտոնավարումից հետո բոլոր իրադարձությունների բացառիկ պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն ժառանգությունը, որը ստանալու են Նիկոլ Փաշինյանից։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram