Նիկոլ Փաշինյանի անկարող իշխանությունը, այնուամենայնիվ, պարտավոր է հրատապ քայլեր ձեռնարկել. Թագուհի Թովմասյան
Blog
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանի հանցավոր վարչախումբը պաշտոնապես հաստատեց, որ փաստացի գերեվարել է Արցախի հանրապետությունում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք հայերի, որոնք բոլորը ՀՀ քաղաքացիներ են:
1. Ռուբեն Վարդանյան ՝ Արցախի նախկին պետնախարար
2. Լևոն Մնացականյան-Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
3.Դավիթ Մանուկյան-Արցախի զինված ուժերի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
4.Դավիթ Բաբայան- Արցախի նախկին արտգործնախարար
5. Բակո Սահակյան-Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2007-2020թթ.):
6. Արկադի Ղուկասյան-Արցախի Հանրապետության նախկին նախագահ (1997-2007):
7.Արայիկ Հարությունյան-Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2020-2023), նախկին պետնախարար (2007-2018):
8. Դավիթ Իշխանյան- Արցախի Ազգային Ժողովի Նախագահ:
Նիկոլ Փաշինյանի անկարող իշխանությունը, այնուամենայնիվ, պարտավոր է հրատապ քայլեր ձեռնարկել: Չի՛ կարելի դիտորդի կարգավիճակով հետևել թշնամու վայրագություններին: