Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ
Blog
Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին»: Սա մեջբերում է ՀՀ ազգային անվտանգության ԳՈՐԾՈՂ ռազմավարությունից։

Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես եռակողմ ինչ որ քռչոտ ու դելեգիտիմ թղթում ամրագրված որևէ երրորդ պետության (նկատի է ունեցվում Ռուսաստանը) պարտականությունների չկատարմամբ ու քո սեփական քաղաքացիներին ուղղորդում ես գնալ բողոքել Պուտինի դեմ։ Մնում ա 80-ականների ոճով ասեք, այս ամենում մեղավոր է «կենտրոնը»։
Բա, որ գիտեիք, որ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն ա վարում,
-բա ինչի՞ արցախահայերին թողեցիք 2 թշնամիների զենքի փողի տակ,
-ինչի՞ ոչինչ չարեցիք միջազգաին խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման շուրջ,
-ինչի՞ ՄԱԿ անվտանգության խորհրդի սեղանին նման հարց չդրեցիք սեղանին։