Ադրբեջանցի զինվորների թևկապին գրված է՝ «Մի փախիր, հայ, դու ուղղակի հոգնած կմեռնես». Թաներ Աքչամ
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի զինվորների թևկապին թուրքերեն գրված է՝ «Մի՛ փախիր, հայ։ Դու ուղղակի հոգնած կմեռնես»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։
նա, մասնավորապես, նշել է. «Նկարում պատկերված մարդուն բոլորդ գիտեք. սա Էնվեր փաշան է՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի գիտակցության մեջ ուղիղ կապ կա 1915 թվականի ցեղասպանության և սեփական գործողությունների միջև։ Այնպես որ մենք ստիպված չենք լինի այս կապը հետո ստեղծել:
Հարցն այն է, թե էլ ի՞նչ է անելու այս մտածելակերպն այս տարածաշրջանում։
«Մենք չէինք իմանում» արտահայտությունը շրջանցելու համար խորհուրդ եմ տալիս բոլորին տարածել այս լուսանկարը»: