Թուրքիայում ահաբեկչության փորձ են կատարել․ ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի տարածքում՝ խորհրդարանի և նախարարությունների շենքերի մոտ, պայթյուն է որոտացել, հայտնում է Yeni Safak-ը։
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ խմբեր։
Տեղեկություն է ստացվել կասկածելի մեքենայի առկայության մասին։ Սակրավորների ջոկատները շրջապատել են կասկածելի մեքենան։ Մինչ պայթյունի պատճառները պարզվում էին, Անկարայում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։
Հաղորդվում է, որ կասկածելի փաթեթները զննվում են ռումբերի վնասազերծման խմբերի կողմից։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Անկարայում՝ նախարարությունների շենքերի դիմաց, պայթյունն իրականացրել են երկու ՛՛ահաբեկիչներ՛՛:
Ըստ նրա՝ նրանցից մեկը զոհվել է պայթյունից, իսկ մյուսը ՛՛չեզոքացվել է՛՛:
Թուրք նախարարը հայտնել է նաև, որ տեղի ժամանակով 09:30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել։