Մարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային առաջին օրը կայացան առանձին գործիքների որակավորման փուլի մրցումները:
Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնությունում պայքարի մեջ մտան նաև առանձին վարժություններում հանդես եկող մարմնամարզիկները:
Նժույգ-թափերի վարժությունում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը վաստակեց 14.600 միավոր:
Ազգային թիմի մյուս ներկայացուցիչները` Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը ուժերը չափեցին օղակների վարժությունում: Վահագն Դավթյանը հավաքեց 14.433 միավոր, Արթուր Ավետիսյանը ևս հավաքեց 14.433 միավոր:
Մարզիկների վերջնական տեղերը և եզրափակիչում մասնակցությունը հայտնի կդառնա երեկոյան մրցահերթում հանդես եկող մյուս մարզիկների ելույթներից հետո: