Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով


Որ կետի պատճառով է ձգձգվում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը․ «Հրապարակ»

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ» թերթը գրում է.  Իշխանական աղբյուրները հայտնում են, որ «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթի ստորագրման գլխավոր խոչընդոտը փախստականների վերադարձի հարցն է, որը պաշտոնական Բաքուն ոչ միայն փորձում է ամրագրել իբրեւ պայմանագրի կետերից մեկը, այլեւ երաշխիքներ ստանալ Հայաստանից՝ ադրբեջանցիների վերադարձի դեպքում ապահովելու նրանց անվտանգությունն ու իրավունքները։ 

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպումների ժամանակ այդ մասին բաց զրույց է ունեցել՝ ասելով, որ, մի կողմից, չեն կարող դեմ գնալ միջազգային կոնվենցիաներին եւ ընդհանրապես մերժել փախստականների վերադարձը, մյուս կողմից՝ հասկանում են դրա աղետաբեր հետեւանքները, ուստի ամեն ինչ անելու են, որ երաշխիքների մասով խոստումներ չտան՝ այդ փաստարկի հիմքում դնելով ինչպես ավելի քան երեք տասնամյակ առաջ հայերի բռնի տեղահանման փաստը եւ վրեժի հավանականությունը, այնպես էլ այսօր Արցախի ժողովրդի հետ կատարվող բարբարոսությունները։ Այսինքն՝ կետը կլինի, բայց հույս ունեն, որ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան՝ չի լինի։

Մինչդեռ ակնհայտ է, որ հարցն ընդհանրապես պետք է օրակարգից հանվի, եւ այդ մասին այս ընթացքում լուրջ հիմնավորումներ են ներկայացվել՝ նախ այն պատճառով, որ ադրբեջանցի փախստականներն ինքնակամ են հեռացել Հայաստանից՝ առանց ջարդի եւ ոչ էլ էթնիկ զտման վտանգից դրդված, եւ շատերը փոխանակել կամ վաճառել են իրենց անշարժ գույքը, իսկ շարժական գույքն էլ հանգիստ տարել են իրենց հետ։ Բազում ապացույցներ կան այն մասին, որ 1989 թվականի ընթացքում Հայկական ԽՍՀ-ից շուրջ 160 հազար «ադրբեջանցիներ» հանգիստ ու ապահով, առանց հետապնդման ենթարկվելու ու դրա հիմնավորված երկյուղը չունենալով, իրենց գույքի, ընտանի կենդանիների հետ, թողած տների ու ունեցվածքի համար փոխհատուցում ստանալով` հեռացել են Հայաստանից: Բացի այդ՝ 1989 թվականին հայկական իշխանությունները միակողմանիորեն 14 հազար 500 «ադրբեջանական» ընտանիքների` որպես փոխհատուցում Հայաստանում թողած տների ու ունեցվածքի համար, վճարել են 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար): Եվ այդ արտագաղթն էլ թափ է հավաքել Սումգայիթի հայտնի դեպքերից եւ հայ փախստականների՝ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվելուց հետո։

Ադրբեջանը, որ տասնամյակներ շարունակ շահարկել է փախստականների հարցը, ներկայում նրանց օգտագործելով եւ օգտվելով Հայաստան պետության թուլությունից ու գործող իշխանությունների վախերից, փորձում է իրացնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Սրա մասին են հուշում Ադրբեջանի՝ այս հարցում վճռականությունը եւ խեղաթյուրված վիճակագրությունը, թե խոսքը մոտ մեկ միլիոն փախստականների մասին է։
Նախօրեից Ադրբեջանի ԱԳՆ-ում նորից սկսել են խոսակցությունները «միլիոն փախստականների» եւ «Հայաստան վերադառնալու նրանց իրավունքների» մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Մինչեւ հիմա ոչ ոք կոչ չի արել՝ պաշտպանել մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների եւ հարկադրյալ տեղահանվածների իրավունքները, այդ թվում՝ նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը։ Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը, հետեւելով ՄԱԿ ներկայացուցիչների այդ կոչին, չի ժխտի ադրբեջանցիների իրավունքները, որոնք զանգվածաբար վտարվել են այդ երկրի ներկա տարածքից, եւ պայմաններ կստեղծի երկխոսության համար՝ իրենց տները վերադառնալու նրանց իրավունքն ապահովելու նպատակով»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Վերջին շրջանում ադրբեջանական այդ թեզերը դուրս են եկել պարզապես խոսույթի մակարդակից՝ դիմումների ձեւաչափով հասնելով ընդհուպ միջազգային կառույցներ։ Այդ թեմայի մասին սկսել են խոսել ամերիկացի, եվրոպացի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ակնարկելով, որ հայ-ադրբեջանական միջնորդավորված բանակցություններում այդ հարցն առնվազն քննարկման առարկա է։

2023-ի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարությունը, չնայած հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ այդ մասին խոսք չկար, սակայն ադրբեջանական մամուլը գրեց, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է «արեւմտյան ադրբեջանցիների»՝ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցը։ 

Հանդիպումից 10 օր անց վարչապետ Փաշինյանն էլ իր ասուլիսում անուղղակիորեն հաստատեց, որ նման քննարկում է եղել։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը (այսպես կոչված՝ ադրբեջանցի փախստականների վերաբերյալ) համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են, այդ թվում՝ իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից եւ այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք եւ կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են»,- ասել էր Փաշինյանը։

ՀԳ․ Ի դեպ, այս «վերաբնակեցման» վտանգը ոչ միայն նրանում է, որ մեզ թշնամաբար տրամադրված ազգության ներկայացուցիչները կարող են գալ եւ բնակվել Հայաստանում, այլեւ այն, որ այս կոնտինգենտի՝ Հայաստան մտնելուց եւ մի չնչին միջադեպից հետո միանգամայն լեգիտիմ հիմքեր կառաջանան, որ իր «ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու» նպատակով ադրբեջանական կամ թուրքական զինուժ ներխուժի Հայաստան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



Շիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդինԲուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ
Ամենադիտված