ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը խանգարում Է իշխանությունների անվճռականությունը. Մարտին Շուլց
Ուշադրության կենտրոնումԵվրոպայի պետությունների իշխանությունների երկյուղը եւ անվճռականությունը գլխավոր խոչընդոտներից մեկն են Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամի կարգավորման ճանապարհին, ճգնաժամ, որն առաջացել Է Մերձավոր Արեւելքի երկրներից փախստականների զանգվածային ներհոսքից: Ինչպես տեղեկացնում Է &l aquo;Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցը փետրվարի 9-ին ֆրանսիական Liberation թերթում հրապարակված հարցազրույցում:
«Պետությունների հակազդումները միանման չեղան: Գերմանիայի եւ Շվեդիայի պատասխանը հիմնված Էր համերաշխության վրա՝ նկատի առնելով, որ խոսքը վերաբերում Է այն սկզբունքին, որը Եվրոպայում չի կարող քննարկվել: Մյուս երկրները, ինչպես Հունգարիան եւ Սլովակիան, հանդես եկան հակադիր պատասխանով: Պարզ Է մի բան. երկյուղը հաճախ տիրում Է այն պահին, երբ ի հայտ Է գալիս կառավարության եւ ժողովրդի անվճռականությունը համերաշխություն հանդես բերելու անհրաժեշտությանը դեմ հանդիման»,- ասել Է ԵԽ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: