PKK-ն կրկին թուրք ոստիկան է սպանել
ՄիջազգայինԹուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հարձակվել է ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով մեկ ոստիկան ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը` նրա կյանքը փրկել չի հաջողվել: