Նեբրասկան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը, որտեղ վերացվել է մահապատիժը
ՄիջազգայինՆեբրասկան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը, որտեղ վերացվել է մահապատիժը: Համապատասխան որոշումը մայիսի 27-ին ձայների մեծամասնությամբ ընդունել են տեղի միապալատ օրենսդիր մարմնի պատգամավորները:
Այդպիսով, խորհրդարանականները հաղթահարել են Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսի վետոն: Այսուհետեւ նահանգի տարածքում հակաիրավական գործողությունների համար ամենախիստ պատիժը կլինի ցմահ բանտային կալանքն առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: