Էրդողանը խաղաքարտ է բացում․ «Հապարակ»
ՄամուլՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել ադրբեջանցիների հարձակման մասին։ Էրդողանն այդ մասին հայտարարեց, Իսկ Նիկոլն էլ, ինչպես ինքն է ասում, դեռ մի շաբաթ առաջ հանձնարարական էր տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի՝ ԼՂ-ից տեղափոխված հնարավոր փախստականներին կացարանով ապահովելու համար։ Բայց ավելի կարևոր բան կա, որ անտեսվում է։ Նիկոլը ոչ թե մի շաբաթ առաջ է տեղյակ եղել ադրբեջանցիների հարձակման մասին, այլ տիրապետել է թուրքական ծրագրի ողջ բովանդակությանը, գործել է նրանց հետ համատեղ։ Դա է պատճառը, որ իր գործողությունները սրբի պես կատարող Արայիկ Հարությունյանին ժամանակին «վնասազերծել է» ու թույլ տվել, որ նոր նախագահ ընտրվի, որպեսզի ամբողջ մեղքը «բանից անտեղյակ մի մարդու գլխին կոտրի»։
Երկու օր է, եթե ուշադրություն դարձրել եք, Պետրոս Ղազարյանի ու Նիկոլի մյուս խոսափողների հարցազրույցների նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ասեն, որ Արցախում նոր իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը ամբողջովին հանձնվի։ Եթե իշխանափոխություն չլիներ, լրիվ այլ կերպ կլիներ։ Էրդողանն էլ համարյա նույնը կրկնեց, այսինքն ինքն է հուշում, թե Նիկոլն ինչ ասի․ « Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղարաբաղի ընտրությունները «լրջորեն անհանգստացրել են և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանին»։
Ավելին՝ այստեղ