Ալիեւի ներկայացուցիչը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դժվար է ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում, ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ես կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։ Պետք չէ սպասել, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- ասել է Ամիրբեկովը Sky News Arabia-ի եթերում։
Նրա խոսքով, Ղարաբաղի հայերի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է։
«Մենք Հայաստանի հետ բաց բանակցություններ ենք վարում փոխադարձ հարգանքի կարգախոսով։ Հայերի հետ քննարկումները կարող են հանգեցնել խաղաղության համաձայնագրի, որը վերջ կդնի տասնամյակների հակամարտությանը»,- հավելել է նա։