Ճապոնիայում կկառուցեն 1.5 կմ բարձրությամբ բնակելի շենք
LifeԼife.panorama.am-ը գրում է.
Kohn Pedersen Fox Associates և Leslie E. Robertson Associates ընկերությունները մինչև 2045 թվականը մտադիր են Տոկիոյում կառուցել 1.5 կմ բարձրությամբ բնակելի շենք։
Ճապոնական երկնաքերը կունենա կրկնակի մեծ բարձրություն, քան Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակը, որը ներկայումս կրում է աշխարհի ամենաբարձր շինության տիտղոսը։
Sky Mile («Երկնային մղոն») անվանումով երկնաքերը կարող է տեղավորել 55 հազար բնակչի և կդառնա «ապագայի քաղաքի» մաս՝ տեղակայված Տոկիոյի ծոցում՝ արհեստական կղզիների շղթայի վրա։
Բնակարաններից բացի՝ աշտարակում կտեղակայվեն առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ և պոլիկլինիկաներ։