Ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց վտանգ չի սպառնում. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց վտանգ չի սպառնում. այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլով:
«Քանի դեռ իրենք խաղաղապահները վտանգի տակ չեն, նրանք իրավունք չունեն զենք օգտագործել»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը ռազմական գործողությունների մանդատ ունեն։
Նշենք, որ Ադրբեջանն այսօր զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: