Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները. Մանե Թանդիլյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մի շարք քաղաքացիների հետ այս պահին գտնվում ենք Ռուսաստանի դեսպանատան առջև՝ մեր բողոքը հայտնելու և պարզաբանում պահանջելու ՌԴ֊ից, թե ինչու չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները Արցախում։
Ակնհայտ է, որ Արցախում իրականացվող ցեղասպանությունը տեղի է ունենում միջազգային հանրության, մասնավորապես ՌԴ թողտվությամբ։
Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ առանց անհիմն և չպատճառաբանված արդարացումների, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդից՝ իրականացնել ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված գործառույթները և կանխել Արցախում այս պահին իրականացվող էթնիկ հայերի ցեղասպանությունը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram