Բալի հյութի ազդեցության առանձնահատկությունները
LifeShabat.am-ը գրում է.
Նորտումբեռլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ բալի հյութն ունի թեթև քնաբեր ազդեցություն: Բալի հյութի ազդեցության առանձնահատկությունները պարզելու նպատակով գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել են 20 առողջ կամավորներ:
Նախ նրանցից վերցրել են անալիզներ՝ պարզելու մելատոնինի քանակը: Այդ հորմոնը, ի դեպ, պատասխանատու է քնի և առույգության համար: Այնուհետև հետազոտվողներից մի մասին տվել են 300 մլ բալի հյութ, իսկ մյուս մասին՝ պլացեբոյի հյութ: Գիտափորձի ամբողջ ընթացքում հետազոտվողների քնին և առույգությանը հետևել են հատուկ սենսորներ միջոցով, ինչպես նաև բոլոր հետազոտվողներն իրենց երազների նկարագրությունները գրել են օրագրերում:
Պարզվել է, որ 1 շաբաթ անց հյութաթերապիայի մասնակիցները, ովքեր ըմպել են բալի բնական հյութ, 15 րոպե ավելի երկար են մնացել անկողնում և 25 րոպեով երկարել է նրանց խորը քունը: Իսկ մելատոնինի քանակությունն ավելացել է 15-16 տոկոսով: