Իրանը հարձակումների է ենթարկվում
Միջազգային- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայ Նիկը Գորգան քաղաքում անհայտ օբյեկտի անկումը բացատրել է ԱԹՍ-ների եւ հարձակողական համակարգերի փորձարկումներով, հաղորդում է Tasnim-ը:
«Երկրի անապատային շրջաններում պարբերաբար անցկացվում են հարձակողական համակարգերի եւ ԱԹՍ-ների փորձարկումներ, եւ նման փորձարկումներից մեկի ժամանակ տեղի է ունեցել համակարգի խափանում»,-ասել է նա։
«Բարեբախտաբար, այս միջադեպում զոհեր չկան, իսկ եթե մեր համաքաղաքացիներին որեւէ նյութական վնաս է հասցվել, ապա այն կփոխհատուցվի պաշտպանության նախարարության կողմից»,-հավելել է նա։
Նա նշել է, որ այժմ օպերատիվ-փրկարարական խմբերը զբաղվում են ընկած բեկորների հավաքմամբ:
Առավոտյան բնակիչները վախեցել են բարձր աղմուկից, որից հետո տեղեկություններ են ստացվել քաղաքի տարբեր շրջաններում մի քանի անհայտ օբյեկտների ընկնելու մասին: Տեղի իրավապահ մարմինները հաստատել են միջադեպի փաստը եւ հետաքննություն սկսել:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram