Սեր առաջին հայացքից գոյություն չունի
LifeLife.panorama.am-ը գրում է.
Անգլիացի գիտնականներն ապացուցել են, որ սեր առաջին հայացքից, առնվազն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ, գոյություն չունի: Նրանց կարծիքով սերը կարող է առաջանալ վեցերորդ «հայացքից»:
Ըստ ուսումնասիրությունների` շփման 45-րդ վայրկյանից հետո է կինը կողմնորոշվում` շարունակել ծանոթությունը տամարդու հետ, թե՝ ոչ:
Որքան էլ տարօրինակ է, կանայք սկզբում նայում են տղամարդկանց աչքերին, այնուհետև արտաքին տեսքին և ամուսնական մատանու առկայությանը: Այդ ամենից հետո կանայք գնահատում են տղամարդու սանրվածքը, ձեռքերը, կոշիկները և վերջապես` վարվելակերպը: