Հայ շախմատիստուհիները անհաջող անցկացրին Եվրոպայի առաջնության 8-րդ տուրը
ՍպորտՇախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել է 8-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից միայն Սիրանուշ Ղուկասյանն է հաղթանակ տոնել: Պարտվել են Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Սուսաննա Գաբոյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Լիլիթ ՄԿրտչյանը, Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Հայրապետյանը:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանույշ Ղուկասյանը մասնակցում են մայիսի 19-30-ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: