ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստան-Խորվաթիա հանդիպման վերաբերյալ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ԵՎՐՈ-2024-ի Հայաստան-Խորվաթիա հանդիպման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքից։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ–ն նախ մեղադրում է հասարակական անցումների արգելափակման, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, ստադիոնում պայթուցիկների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին էլ մեղադրում են հանդիպման մեկնարկն ուշացնելու մեջ:
Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիային էլ բողոք է առաջադրվել հայ երկրպագուների պահվածքի պատճառով:
Հանդիպման ժամանակ ստադիոնում հայտնվել է Արցախի դրոշը, որի հետևանքով խաղը մի քանի րոեպ կանգ էր առել, իսկ տրիբունաներում խորվաթ երկրպագուների ագրեսիվ պահվածքի պատճառով միջադեպ էր եղել հայ երկրպագուների և նրանց միջև։