Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է. թեժ բանավեճ քաղաքապետերի թեկնածուների միջեւ

Քաղաքականություն

Հ1-ի եթերում քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի ժամանակ այսօր հարց հնչեց, թե ընտրություններին մասնակից ուժերը հետընտրական փուլում որ ուժի հետ կբացառեն կոալիցիան, ում հետ հավանական կհամարեն համագործակցությունը:

Երբ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ արդեն հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցության որեւէ աղերս կամ եզր չունեն, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանը հիշեցրեց Թանդիլյանի «անցյալը». «Բաներ են հնչում, որ իմ քաղաքական հիշողության մեջ չի տեղավորվում: «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է երկու քաղաքական ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագրից» եւ «Առաքելություն» կուսակցությունից, յուրաքանչյուր ձախողման համար երկու ուժն էլ պատասխանատու են: Հիմա մեզ հետ է նաեւ վերանվանված «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը: Ունեցել եք մասնակցություն, եկել ու ասում են՝ բացառում ենք, սա սխալ է արվել: Ես ուզում եմ հասկանալ՝ խուսափո՞ւմ եք ձեր մաս պատասխանատվությունից»:

Մանե Թանդիլյանը շտապեց ուղղել Խաժակյանին. «Նախ սխալվում եք, չի վերանվանվել, մենք հիմնադրել ենք միասին «Ապրելու երկիր» կուսակցությունը որպես համահիմնադիր: Այն իրավիճակը, որ կար պատերազմից առաջ ու հետո, դուք, ըստ երեւույթին, դրա մեղավորներին ու պատասխանատուներին խառնում եք, դուք պատկերացում անգամ չունեք, թե ով է այլեւս 2020 թվականի պատերազմի արդյունքների պատասխանատուն»:

«Իսկ դրանից հետո ձեր գործընկերը նախարար չդարձա՞վ»,- հարցրեց Խաժակյանը:

«Դուք դրանից հետո եք համագործակցել ՔՊ-ի հետ, ինչը ձեզ պատիվ չի բերում»,- պատասխանեց Թանդիլյանը:

«Իսկ սոցապ նախարար ո՞վ դարձավ, տիկին Թանդիլյան»,- շարունակեց Խաժակյանը:

«Որովհետեւ Արցախի հարցը դուք նորից խառնում եք: Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է …Այո՛, ես գնացել եմ Արցախ, ստանձնել եմ սոցապ նախարարի պաշտոնը»:

Թանդիլյանի խոսքը կիսատ մնաց, որովհետեւ բանավեճի մյուս թեկնածուները դժգոհեցին, որ բանավեճի համար նախատեսված յոթ րոպեն, կարծես թե, երկու թեկնածուի վեճի համար է օգտագործվում:

ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ Թանդիլյանին Խաժակյանը բերեց ՔՊ-ի դաշտ, բայց նրանք երկուսն էլ կուսակից են եղել նույն կուսակցությունից՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներ:

Խաժակյանն էլ նկատեց, որ քաղաքական պատասխանատվության հարց է:

ՀԱՍԱԿ-ի թեկնածու Արման Ղուկասյանն էլ նկատեց,որ բոլորը խոսում են, թե երեւանցին պետք է ընտրի իշխանություն ընդդիմությունից, բայց բոլոր բանավիճողներն էլ իշխանության հետ աշխատել են, բոլորն էլ կիսում են պատասխանատվություն. «Պարոն Խաժակյան, Էդմոն Մարուքյանը հենց հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եք ուզում մոլորեցնել: Մի քանի իրական ընդդիմադիր ուժեր կան այստեղ, մնացածդ կարող եք չվիճել, սաղդ էլ քաղաքական մի ընտանիքից եք»:

Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ երեւանցիներին այս հարցերը ամենավերջին հուզող հարցերից են:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, թե եթե նպատակ չունեն այս խոսակցությունները սարքել ԵԼՔ խմբակցության ներքին խոհանոցային խնդիրների վերհանման ու պարզաբանման հարթակ, ապա պետք է ավելի առարկայական խնդիրներին անդրադառնան:

Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ երեւանցիները պետք է հետեւեն իրական փաստերին , այն է 2021 թվականից «Ապրելու երկիրը» այն ուժն է, որը իշխանազրկել է ՔՊ-ին բազմաթիվ համայնքներում: Ըստ նրա՝ երեք համայնքում ստանձնել են կառավարում եւ որեւէ տեղ ՔՊ-ն չի վերարտադրվել իրենց մասնակցության հետեւանքով:

Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց. « Այդ որ ասում եք բազմաթիվ, ուզում եմ այդ համայնքները նշեք, բազմաթիվն ու երեքն այդքան էլ իրար չեն բռնում»:

« Ձեր վարչական ռեսուրսների կիրառման պարագայում երեքը շատ է , քիչ չէ, թե դուք ինչ եք անում ընտրությունների ժամանակ»,- հակադարձեց Թանդիլյանը: «Այ ես կուզեի՝ կիսվեք»,- հակադարձեց Ավինյանը:

«Ճանապարհները փակել էիք ոստիկաններով, որ «Ապրելու երկրի» անդամները չմասնակցեին Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, մենք բացել ենք տվել, ձեզ ինչ է թվում մեզ էդքան հե՞շտ է խանգարել:Մինչեւ այսօր չեք կարողանում Տաթեւ համայնքում մարսել մի ձայնով մեր հաղթանակը ու դեռ դատի եք տալիս»,- թվարկեց Թանդիլյանը:

Ավինյանն էլ ասաց, որ 2018-ի հեղափոխությունն է այդ հնարավորությունը իրենց համար ստեղծել որ կարողանան ժողովրդավարական ճանապարհով ընտրվել տարբեր համայնքներում:

«Իսկ ձեզ համար անչափ վարչական ռեսուրսներն կիրառելու հնարավորություն»,- հավելեց Թանդիլյանը:

Քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ
Ամենադիտված