Անչափ հետաքրքիր է.Ժամանակակից քաղաք` քարանձավային բնակիչներով
LifeLife.panorama.am-ը գրում է.
Ավստրալական Կուբեր-Պեդի անունով քաղաքը համարվում է ծիածանաքարի (օպալ) համաշխարհային կենտրոն, որը տեղակայված է անապատային և շոգ կլիմայով վայրում:
2000 բնակիչ ունեցող քաղաքի բնակչության մեծ մասն ապրում է ստորգետնյա քարանձավներում, որոնք մնում են հանքավայրում տարվող աշխատանքների արդյունքում:
Այդ քարանձավներում կառուցված են լիարժեք բնակավայրեր, տեղադրված են բոլոր ենթակառուցվածքները: Բացի այդ, քարանձավներում կառուցվել են շատ քաղաքային օբյեկտներ, այդ թվում՝ գերեզմանոց ու եկեղեցի: