Գիտնականները ծերացումը դանդաղեցնող դեղամիջոց են գտել
LifeLife.panorama.am-ը գրում է.
Կենդանիների վրա անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հաջողվել է նրանց կյանքի տևողությունը երկարացնել 35%-ով: Ծերությունը դանդաղեցնող դեղամիջոցը կարող է շատ շուտով հայտնվել դեղատներում:
Գիտնականներն ուսումնասիրում են հին հյուսվածքները, որոնք տարիների ընթացքում կուտակվում են օրգանիզմում: ԱՄՆ-ի գիտնականներն ապացուցում են, որ հին հյուսվածնքերից ազատվելու համար հատուկ դեղամիջոց ստացած մկները 35%-ով ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր սովորական ռիթմով են ծերանում: Առաջին խմբի մկները նաև ավելի ուժեղ և առողջ են մնացել:
Եթե դեղամիջոցը նույն ազդեցությունն ունենա նաև մարդու վրա, ապա մարդիկ մեկ տասնամյակ ավելի ապրելու հնարավորություն կունենան: