Էրդողանը Պուտինին «ըստ էության օկուպանտ» է անվանել
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով ըստ էության օկուպանտ։ էրդողանն այդ կերպ արձագանքել է Հալեպի մոտակայքում Բաշար Ասադի բանակի հաջողություններին։
Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում, որից հատվածներ է մեջբերում Bloomberg-ը, էրդողանը մեկնաբանել է Սիրիայում վերջին իրադարձությունները, որտեղ Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օգնությամբ Հալեպում ճեղքել է ապստամբների դիրքերը։ Էրդողանը դիմել է Պուտինին. «Ի՞նչ եք դուք անում Սիրիայում։ Ըստ էության, Դուք օկուպանտ եք»,- փոխանցում է ՌԲԿ-ն։
Էրդողանի հայտարարությունից մի շաբաթ առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել էր իր օդային սահմանը հատելու համար։