«Հաղթանակ» կուսակցության ներկայացուցիչները Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ այցելել են Նոր Նորքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգի
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաղթանակ» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ այցելել են Նոր Նորքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգի և 1918թ. մայիսյան ճակատամարտերի հերոս Ջհանգիր աղայի հուշարձանի մոտ նրա թոռան հետ միասին հարգանքի տուրք մատուցել եզդի ժողովրդի արժանավոր զավակի հիշատակին:
Ջհանգիր աղա Խատոյանը եղել է Արեւմտյան Հայաստանում ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ եւ հրամանատար, Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերի հերոս:
Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ իրենց այցելությունը հարգանքի տուրք է ոչ միայն Ջհանգիր աղային, այլև ողջ եզդի ժողովրդին, ով եղբայրաբար միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram