Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան ԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել


Ըստ վիճակագրության՝ քաղցկեղի ամենաշատ դեպքերը Լոռիում են, ամենից քիչը` Սյունիքում

Հասարակություն

Վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ քաղցկեղի դեմ պայքարում լավագույն գործիքը պրոֆիլակտիկ բուժզննությունն է, եւ լավագույն արդյունքները հանքարդյունաբերական մարզում են՝ Սյունիքում, կորպորատիվ ապահովագրությունների շնորհիվ: Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդն ունի քաղցկեղ։ Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում են Լոռու մարզում, ապա նոր՝ Երեւանում, եւ, որքան էլ զարմանալի է, ամենաքիչ դեպքերը Սյունիքում են։

Եվ այսպես, 2021թ․ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4 հազար 628 դեպք (ինչը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 հազար բնակչի հաշվով` 1391.2 դեպք՝ գրեթե երկու անգամ պակաս Լոռու մարզից)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռուն հաջորդում է Երեւանը, ապա՝ Շիրակը եւ Կոտայքը։ Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020-2021թթ. չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5%-ով աճել է՝ նախորդ տարվա համեմատ, հասնելով 54 հազար 519 դեպքի։ 2017-2021թթ. քաղցկեղի դեպքերը 20%-ով ավելացել են, սակայն, դրան զուգահեռ, նվազել է կյանքում առաջին անգամ գրանցվող դեպքերի թիվը՝ 9%-ով։
Ընդհանուր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում քաղցկեղն ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, թեեւ տղամարդկանց համեմատ տարբերությունն այդքան էլ մեծ չէ. քաղցկեղ ունեցողների 55%-ը կանայք են, 45%-ը՝ տղամարդիկ։ Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ական նոր դեպք։

Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը «Սյունիք» հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե քաղցկեղի հիվանդացության ցուցանիշներին հետեւելով՝ երեւում է, որ իրականում Սյունիքի մարզում օնկոլոգիական հիվանդություների ցուցանիշները Հայաստանի միջին վիճակագրականից ցածր են։ Նրա խոսքով՝ դա կապված է վաղ փուլում հիվանդության հայտնաբերման հետ, որը մեծապես նպաստում է ապաքինմանը, հիվանդները շահագրգիռ են՝ զբաղվել իրենց առողջությամբ, ընտանեկան բժիշկն ու նեղ մասնագետները հետեւում են հիվանդության ընթացքին, եւ առաջարկված սխեմայով իրականացվում է բուժումը։ Եվ ահա, որպես այդ հետեւողական վերաբերմունքի արդյունք, նվազել է նաեւ մարզում ուռուցքաբանական հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշը, եւ մեծացել է 5 տարվա ապրելիության ժամկետը։

Հիվանդությունների առաջնային հայտնաբերման եւ արդյունավետ բուժման կազմակերպման լավագույն երաշխիքն առողջապահության ապահովագրությունն է։ Դա եւս պետք է համարել կարեւոր պատճառներից մեկը։ Մարդիկ, տարեկան մեկ անգամ պարտադիր բուժզննություն անցնելու պարտավորություն եւ հնարավորություն ունենալով, օգտվում են դրանից, ինչը ոչ միայն նոր, օգտակար՝ առողջությանը հետեւելու մշակույթ է ձեւավորում, այլ նաեւ դրա շնորհիվ հայտնաբերվում են սաղմնային վիճակում գտնվող առողջական խնդիրներ, որոնք հեշտությամբ լուծվում են՝ առանց անդառնալի հետեւանքների։ Չմոռանանք, որ ապահովագրությունը փակում է բուժման ծախսերը բավականին թանկ արժեք ունեցող բուժական միջամտությունների դեպքում եւս։ Այս իմաստով նույնպես կարելի է եզրակացնել, որ Սյունիքի մարզը, որը որպես խոշոր հանքարդյունաբերական մարզ, ունի աշխատակիցների առողջապահական ապահովագրության լավագույն փորձը եւ ֆինանսական հնարավորությունները։ ԶՊՄԿ-ն եւ Կապանի ոսկու հանքը, որոնք մարզի երկու խոշոր գործատուներն են, ապահովագրություն են տրամադրում ոչ միայն աշխատակիցներին, այլեւ ընտանիքների անդամներին, ինչը մեծապես ավելացնում է մարզում առողջության ապահովագրություն ունեցող բնակիչների թիվը։

Սա, մի կողմից, կարող է վաղ ախտորոշման եւ կանխարգելման արդյունքում մարզի վիճակագրության բարելավման պատճառ դառնալ։ Մյուս կողմից, իհարկե, վիճակագրությունը ներառում է նաեւ քաղցկեղի վաղ հայտնաբերման հանգամանքը եւ ոչ թե միայն բարդացած դեպքերի հայտնաբերումը: Միաժամանակ հարցականի տակ է դնում Հայաստանում տարիներ շարունակ արմատավորված համոզմունքը, որ հանքարդյունաբերական քաղաքներում քաղցկեղի ռիսկերն ավելի բարձր են։

Ոչ ոք, իհարկե, չի վիճարկում հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բայց արդյո՞ք դրանից ավտոմատ բխում է, որ հանքարդյունաբերությունը քաղցկեղ է տարածում, ինչպես մեզ տարիներ շարունակ համոզել են տարբեր գրանտային ծրագրերից օգտվող հասարակական կազմակերպություններ։
Սյունիքում քաղցկեղի ամենաքիչ դեպքերի գրանցման հանգամանքը հակասության մեջ է մտնում այն պնդումների հետ, թե հանքարդյունաբերությունն ինքնին քաղցկեղածին է, իսկ Հայաստանի հանքերը՝ հիվանդությունների պատճառ։ Հենց այս թեզն են մեր իսկ դեմ օգտագործում ադրբեջանցիները։ Թեզը, որն առնվազն քաղցկեղի վիճակագրությամբ հերքվում է կամ կասկածի տակ դրվում։

Մնում է լրջորեն մտածել, եթե չեն եղել այս թեզն ապացուցող իրական հետազոտություններ, վիճակագրություն, ինչի՞ հիման վրա է այն ձեւավորվել եւ տարբեր կազմակերպությունների կողմից հետեւողականորեն տարածվել, թե Հայաստանի հանքերը կիլոմետրերի շառավղով «մահ» են սփռում, թեզ, որից այդքան առատորեն օգտվում է Ադրբեջանը վերջին շրջանում։

Արեգ Մարգարյան

 

Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ
Ամենադիտված