Նաոմի Քեմփբելը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն
LifeՆաոմի Քեմփբելը հանգստյան օրերին Լոնդոնից մեկնել է Միլան, որտեղ ներկայացրել է ներքնազգեստի իր հավաքածուն, որը ստեղծվել է Yamamay ապրանքանիշի համար:


45-ամյա բրիտանուհին շատ գոհ տեսք ուներ ներքնազգեստի, հագուստի ու աքսեսուարների իտալական աշխարհահռչակ ապրանքանիշի հիմնադիր Ջանլուիջի Չիմմինոյի հետ լուսանկարում:

Նաոմին ներկայացել էր իր ամբողջ հմայքով, իսկ կիրակի երեկոյան հավաքույթ էր կազմակերպել իր նոր հավաքածուի առթիվ:



Նաոմին առաջին անգամ է հանդես եկել դիզայների դերում՝ ապրանքանիշի համար ստեղծելով IamNaomiCampbell ներքնազգեստի հավաքածուն:

Մինչ այդ մոդելն անձամբ էր իր հավաքածուն ներկայացրել Մարիո Տեստինոյի ֆոտոսեսիայում:



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, Splash